«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Խե՞լքն ինչ են անում

Խե՞լքն ինչ են անում
23.01.2015 | 00:47

Տարեվերջին քաղծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը դժգոհություն հայտնեց պետական պաշտոնների հավակնողների գիտելիքների մակարդակից և հայտարարեց. «Մենք կարող ենք մեր կողքին ունենալ բուհ ավարտած ուսանող, որը հավակնում է քաղաքացիական ծառայող դառնալու ու չգիտի` Հովհաննես Թումանյա՞նն է բանաստեղծը, թե Ալեքսանդր Թամանյանը, չգիտեն՝ ով է «Անլռելի զանգակատան» հեղինակը, իր հայրենիքին սահմանակից պետությունները: Եղել են դեպքեր, որ Հայաստանին սահմանակից պետություններից նշել են Ռումինիան: Անպայման քննությո՞ւն պետք է անցնի, որ սովորի, թե Սեպտեմբերի 21-ն ինչ օր է: Մենք ամուր փակելու ենք մեր դռները նրանց առջև: Նորմալ, կիրթ մարդկանցով համակարգն ապահովելը մեր առաջնային խնդիրներից է»: Իսկ Մանվել Բադալյանն արդյոք տեղյա՞կ է, որ իրենց դռները միշտ էլ բաց են անգամ այդպիսի «խելք» ունեցողների համար, եթե «թիկունք» ունեն: Տեղյա՞կ է, որ Թամանյանն էլ է դառնում բանաստեղծ, Հայաստանն էլ ոչ միայն Ռումինիային, այլև Աֆրիկային է սահմանակից, եթե համապատասխան մարդկանց մի քանի հազար դոլար է վճարվել: Արժե, որ Բադալյանը մի «քննություն» էլ իր կառույցի ներսում անցկացնի, գուցե հենց իրե՞նք են առաջին մեղավորները, որ պետական ապարատ են գործուղվում «ամենախելացիները»:

Իսկ որ ժամանակին հայտարարվել էր, թե «խելք պետք չէ քաղաքականությամբ զբաղվելու համար», արդեն հասկացել էինք ու տեսել. պետական ցանկացած պաշտոն զբաղեցնելու համար (եթե կան փող ու կապեր) գիտելիքի պակասն արդեն չգրված օրենք է դառնում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ